ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
 

Новости

23-10-2011

ՆԵՅԼՈՆԱՅԻՆ (ՃԿՈՎԻ) ՊՐՈԹԵԶՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի տարբերություն անշարժ պրոթեզների և կամուրջների , շարժական պրոթեզները առաջացնում են հիվանդների բերանի խոռոչում օտար մարմնի առկայության զգացում, ինչով էլ պայմանավորված է մեծաթիվ մարդկանց նեգատիվ տրամադրվածությունը շարժական պրոթեզների նկատմամբ: Նման թերությունը ստոմատոլոգիայում վերացրեցին թեթև նեյլոնային պրոթեզները: Նրանց տեղադրումից 5-10 օր անց նման զգացողությունները բերանի խոռոչում վերանում է: Բացի այդ նեյլոնային պրոթեզները ունեն բավկան  բավական առավելություններ:

 

Նեյլոնային պրոթեզների առավելությունները

Նեյլոնային պրոթեզի առաջին առավելություն կայանում է նրանում, որ պատրաստման ժամանակ պարտադիր չէ պրոթեզի ֆիկսացիայի համար հարևան ատամների վրա ատամնապսակների տեղադրումը(ատամները չեն հղկվում և ներվազրկվում): Նեյլոնային պրոթեզների իրենց ճկունության հաշվին չեն կոտրվում: Առավելություն է համարվում նաև նրանց կենսահամատեղելիությունը բերանի խոռոչի հյուսվածքների հետ` նրանք իրենց մեջ չունեն երկաթային և մոնոմերային մասնիկներ, դրանով իջեցնելով բերանում բորբոքային, գալվանական, իոնայի և ալերգիկ ռեակցիաները:

Նեյլոնային պրոթեզները ստոմատոլոգիայում օգտագործվում են ինչպես մասնակի անատամության այնպես էլ լրիվ անատամության ժամանակ: Մասնակի անատամության ժամանակ նման պրոթեզները ամրանում են արամների հետ էմալին անվնաս ճկուն թիթեղիկների օգնությամբ:




26-09-2011


Թերապեֆտիկ ստոմատոլոգիա (պարոդոնտոլոգիա) 

Ինչու են արյունահոսում լնդերը

Գրեթե բոլորն էլ հանդիպել են լնդային արյունահոսության հետ, օրինակ ատամների մաքրման ժամանակ արյունահոսությունը կարող է լինել շատ կարծր ատամի խոզանակի օգտագործման հետևանք, լինդը շատ հեշտ է վնասվում , նմանատիպ հեշտությամբ կարելի է լնդերը վնասել ատամների մաքրման համար օգտագործվող չոփիկներով: Չնայած նմանատիպ արյունահոսությունը տհաճ երևույթ է, բայց այն հիվանդություն չի համարվում:

 Արյունահոսության պատճառները

Լրիվ այլ պատկեր է նկատվում խրոնիկ ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն պաթոլոգիաներ (ցինգա, լեյկեմիա, շաքարային դիաբետ հեմոֆիլիա) ունեցողների մոտ: Նրանց մոտ լնդային արյունահոսությունները նկատվում են պարբերաբար, անկախ մեխանիկական գրգռիչներից: Լնդային արյունահոսություն նկատվում է նաև մոլի ծխողների, սիստեմատիկ հորմոնալ պրեպարատներ ընդունողների մոտ, նման պաթոլոգիաների ժամանակ արյունահոսությունը կապված չէ լնդերի  բորբոքման հետ: Այն համարվում է նշված պաթոլոգիաների սինպտոմ:

Լնդային արյունահոսությունը հղիության ժամանակ հաճախ կապված է լինում կնոջ օրգանիզմում տեղիի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ, այդ ժամանակ լնդային հյուսվածքները դառնում են այտուցված և փխրուն:: Ծննդաբերությունից հետո այդ խնդիրը ինքնաբերաբար վերանում են:

Ցավոք առավել հաճախ լնդային արյունահոսության պատճառ է հանդիսանում լնդային կամ այսպես կոչված պարոդոնտի հիվանդությունները, Նման դեպքերում լնդային արյունահոսությունը պաթոլոգիայի զարգացման առաջին նշաններն են համարվում:

Լնդային արյունահոսությունների բուժումը

Եթե հիվանդը ժամանակին չեն դիմում բժշկի ապա, լնդայի արյունահոսությունը ուժեղանում է այն աստիճան, որ լնդերը արյունահոսում են ոչ միայն առավոտյան ատամները մաքրելուց հետո, այլ երեկոյան լրիվ հանգիստ վիճակում:

Արյունահոսությունն ուղեկցվում է լնդերի քորով, լ ցավերով, այդ սիմպտոմներին ավելանում է նաև բերանի գարշահոտությունը: Այս բոլորը հանդիսանում են գինգիվիտի(լնդաբորբ) և զարգացող պարոդոնտիտի նախանշաններ:

Այպիսի դեպքերում լնդային արյունահոսությունը կապված է լնդերում ախտաբանական լնդագրպանիկների առաջացման հետ, այն հեշտությամբ վերանում է ատմների վրայից ատամնափառը հեռացնելուց հետո:Երբեմն բուժումից հետո կատարվում է մի քանի ֆիզիոթերապեֆըիկ միջոցառումներ ինչպես նաև որոշ լնդերը ամրացնող միջոցների կիրառում: 

Հաճախ հիվանդների կողմից ստոմատոլոգներին հնչող հարցերից է ինչպես ինքնուրույն բուժել լնդերը:

Թեթև ձևերի ժամանակ լնդային արյունահոսությունը հեշտությամբ վերանում է հիվանդներին բեևրանի խոռոչի ճիշտ հիգիենա սովորեցնելուց հետո:

Առավել բարդ և բացիթողի դեպքերում կատարվում է պարոդոնտի բուժում(ատամնաքարերեի մաքրում, հակամիկրոբային և հակաբորբոքային թերապիա և այլն), հիվանդին հիգիենայի ուսուցում և հիվանդի կողմից պարտադիր հիգիենայի մանրամասն և ճշգրիտ պահպանում:

Եվ հիշեք ձեր լնդերի առողջությունը ամբողջությամբ կախված չէ բժիշկների մանրամասն անցկացված բուժումից,այն կախված հիմնականում Ձեր անհատական բերանի խոռոչի  հիգիենայի ճիշտ պահպանումից, ինչպես նաև ժամանակին  ստոմատոլոգիական պրոֆիլակտիկ այցեր կատարելուց:




23-09-2011

 Ստոմատոլոգիական նորություններ

ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ ՄԱՍՏԱԿՆԵՐԸ ՕԳՈՒՏ ԵՆ ԱՏԱՄՆԵՐԻՆ

Գովազդերը մեզ խորհուրդ են տալիս ամեն անգամ ուտելուց հետո օգտագործել մաստակներ, որպիսի մաքրվեն ատամները   և կանխարգելվի կարիեսը: Ինչպես ցույց են տալիս ամերիկյան գիտնականների հետազոտությունները, գովազդը կարող է համապատասխանել իրականությանը միայն այն դեպքում, երբ մաստակները լինեն առաց շաքարի և իրենց մեջ պարունակեն քսիլոլոմ:

Քսիլոլոմ պարունակող մաստակները և կոնֆետները  պրակտիկ միջոց են ատմների ամենորյա խնամքի համար: Այսինքն օրը երկու անգամ ատամների խոզանակով լվանալու, ատամի թելիկներ և ողողման հեղուկների օգտագործման հետ մեկտեղ, այդ մաստակակները և կոնֆետները  բարձրացնում են բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը:

 

 

  Հետազոտությունները ցույց են տվել նաև, քսիլոլոմ պարունակող քաղցրավենիքները և մաստակները թույլատրվում են նաև երեխաներին, դա նշանակում է, որ երեխաների ատամների առողջությանը հետևելը դառնում է ավելի հեշտ և <<քաղցր>>:

 




08-09-2011

 

 

 Ատամնացավը հղիության ժամանակ

 

 

Հղիության ժամանակ ատամնացավը կարող է հանդիպել բոլորի մոտ, ինչպեսիրենց առողջությանը անտարբեր այնպես էլ  առողջության նկատմամբ շատ ուշադիրների մոտ:

Ինչպե՞ս վարվել

Այս բարդ հարցը փորձենք քննարկել առավել օբյեկտիվ

Վտանգավո՞ր է ատամնացավը հղիության ժամաանակ

Առաջին հեերթին ատամնացավը հզոր ստրեսի աղբյուր  է հանդիսանոմ հղիության ժամաանկ, որը անպատճառ վտանգավոր է ապագա մայրիկի համար: Դրա դեմ պետք է պայքարել: Հղիների մոտ ատամնացավերը լինում են պուլպիտների(ներվի բորբոքում) երբեմն ել պերիոդոնտիտների (հարարմատային հյուսվածքների բորբոքում)պատճառով, որը  խոսում է ապագա մայրիկի օրգանիզմում եղած խրոնիկ ինֆեկցիայի օջախի մասին: Այդ ինֆեկցիոն օջախը պետք է անհապաղ վերացնել:

Ատամնացավի բուժումը հղիության ժամանակ

Ատամնացավի դեպքում ճիշտ է դիմել այն  ստոմատոլոգին որը փորձ ունի ապագա մայրիկների հետ աշխատելու մեջ : Այդ դեպքում ապգա մայրիկը միայն կարող է լիովին վստահ լինել, որ միջամտոթյունները անվտանգ կլինեն կրծքի տակ մեծացող մանկիկի համար: Եթե ատամնացավ առաջացել է հղիության երկրորդ տրիմեստրում(3-6 ամիս) հիվանդների համար միջամտությունները բավական անվտանգ են,  դա կարող  են փաստել գինեկոլոգները: Իսկ երբ ցավեր են առաջանում  հղիության վերջին տրիմեստրում ` այդ դեպքում հիվանդները խուսափում են դիմել ստոմատոլոգների, իզուր, որովհետև այդ ժամանակ ստոմատոլոգը կհանի կամ կթեթևացնի ցավերը այնքան ժամանակ, մինչև որ կինը պատրաստ կլինի համապատասխան միջմտությանը:  Հղիության ժամանակ սուր ցավերի բուժումը կատարվում է տեղային անզգայացման տակ:

Ինչքանո՞վ է անվտանգ տեղային անզգայացումը հղիության ժամանակ

Հղիների մոտ անզգայացումը միշտ որոշակի մտավախություն է առաջացնում, և դրանում կա որոշակի իմաստ: Բայց երբ հղիության ժամանակ ատամնացավր դառնում է անտանելի` այդ ժամանակ անզայացումից առաջ անեսթեզիան պարտադիր է: Այն կատարվում է Մեպրիվակայինային կամ Արտիկայինային շարքի պրեպարատների օգնությամբ: Այս երկու տեսակի դեղերը գիտնականների կողմից ճանաչվել են առավել անվտանգ և անվնվաս ապագա մանկիկի համարՉնայած անեսթեզիան ստոմատոլոգիայում համարվում է անվտանգ նրա անվտանգությունը գերագնահատել համենայն դեպս պետք չէ: Այս հարցում պետք է գտնել ոսկե միջին, եթե հղիության ժամանակ ցավերը թույլ են և տանելի ապա պետք չէ գնալ անեսթեզիզյի, եթե ցավը դառնում է տանելի ապա այդ դեպքում անեսթեզիան դառնում է պարտադիր:

Կարելի է հղիության ժամանակ կատարել ռենտգեն դիագնոստիկա

Հղիության ժամնակ ատամնացավը երբեմն կապված են լինում պերիոդոնտի ախտահարման հետ, որը հնարավոր չէ հայտնաբերել պլանային սանացիայի ժամնակ: Այդպիսի դեպքերում համապատասխան բուժում անցկացնելու համար անհրաժեշտ է կատարել ռենտգեն դիագնոստիկաԱտամների տակ գտնվող օջախները ավելի վտանգավոր են քան ռենտգեն նկարահանում: Այդ պատճառով  եթե բժիշկը հարկ է համարում կատարել ռենտգենաբանական հետազոտություն, ապա պետք չէ հրաժարվել դրանից: Չնայած այդպիսի միջամտություն հղիության ժամանակ չի կարելի չարաշահել, : Այստեղից եզրակացություն` եթե չկա խիստ ցուցում ռենտգեն միջամտության, ապա բժիշկը չպետք է նշանակի ռենտգեն հետազոտություն: Իսկ եթե նույնիսկ նշանակված է, ապա դրանից հրաժարվել պետք չէ, դա  կարող է պատճառ դառնալ մորից մանկիկ ինֆեկցիայի փոխանցման:

 




26-08-2011

ՄԻ ՔԻՉ ԿԱՐԻԵՍԻ ՄԱՍԻՆ

 

Ըստ վիճակագրության կարեսով տառապում է մեր մոլորակի բնակչության առնվազն 95%-ը: Բերանի խոռոչի այս հիվանդությունը խնդիրներ է առաջացնում ոչ միայն ատամներին` խախտելով նրա ամրությունը , էսթետիկան և երկարակեցությանը,  այլ նաև բոլոր օրգան համակարգերին: Դրա համար էլ կարեսի բուժումը համարվում է ոչ միայն ստոմատոլոգների, այլ ամբողջ բժշկության խնդիրը:

 

Ցանկացած հիվանդության բուժման ելքը լինում է առավել արդյունավետ, եթե այն սկսվել է հիվանդության առավել վաղ ստադիայում: Կարիեսի բուժումը բացառություն չէ,առաջին ստադիայում կարիեսը բուժվում է անցավ, արագ և արդյունավետ: Այս էտապում բավարար է կատարել մի քանի ատրավմատիկ պրոցեդուրա էմալի վերականգնման համար: Իսկ երբ ախտաբանական պրոցեսը տարածվում է ավելի խորանիստ հյուսվածքներ, կարիեսի բուժումը առանց ատամները  հղկելու , ախտահարված հյուսվածքները հեռացնելու, և հետագա առաջացած խոռոչը պլոմբանյութերով լեցավորելու չի լինում:

Ուշացած ստոմատոլոգին այցեելը բերում է կարիեսի արագ տարածման  դեպի դենտինային հյուսվածքներ և ատամի արմատ, իսկ ավելի բացթողնված վիճակներում մինչ  ծնոտի ոսկր: Նման դեպքերում կարիեսի բուժումը բավական դժվարանում է, և անհրաժեշտություն է առաջանում ստոմատոլոգի այցելել մի քանի անգամ, որը բերում է ժամանակային ինևպես նաև գումարային միջոցների բավական ծախսերի: Բարդացած կարիեսը` չնայած ժամանակակից ստոմատոլոգիայի միջոցներին, երբեմն թերապեֆտիկ ճանապարհով չի բուժվում, երբեմն էլ անարդյունավետ բուժման հետևանքով առաջանում է ատամի կորուստ:

Այդ ամենը կանխարգելելու համար,  երբ ցավեր են սկսվում որոշակի գրգռրչներից (տաք, սառը, քաղցր և այլն), ցպետք է անհապաղ դիմշել մասնագետի, քանի դրանք չեն բարդացել, և վերրածվել պուլպիտի(ատամի ներվաբորբ), պերիոդոնտիտի(հարարմատային հյուսվածքի բորբոքում), ատամնային կիստայի և այլ տհաճ հիվանդությունների:




Գլխավոր էջ | Ծառայություններ | Ֆոտոարխիվ | Մեր մասին | Գրեք մեզ |
Новости
23-10-2011
Ի տարբերություն անշարժ պրոթեզների և կամուրջների , շարժական պրոթեզները առաջացնում են հիվանդների բերանի խոռոչում օտար մարմնի առկայության զգացում, ինչով էլ պայմանավորված է մեծաթիվ մարդկանց նեգատիվ տրամադրվածությունը շարժական պրոթեզների նկատմամբ: Նման թերությունը ստոմատոլոգիայում վերացրեցին թեթև նեյլոնային պրոթեզները: Նրանց տեղադրումից 5-10 օր անց նման զգացողությունները բերանի խոռոչում վերանում է: Բացի այդ նեյլոնային պրոթեզները ունեն բավկան  բավական առավելություններ: ...
26-09-2011
Թերապեֆտիկ ստոմատոլոգիա (պարոդոնտոլոգիա)  ...
23-09-2011
ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ ՄԱՍՏԱԿՆԵՐԸ ՕԳՈՒՏ ԵՆ ԱՏԱՄՆԵՐԻՆ ...
© Все права защищены.
Web-4-U - Бесплатные сайты